Рейтинг@Mail.ru
USD
384.19
EUR
450.58
RUB
4.9041
GEL
141.45
2025 թ. հուլիսի 9, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+25

ՀՀ նախագահը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

17.06.2014, 20:00
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 18-ին պաշտոնական այցով կմեկնի Վրաստան, որտեղ հանդիպումներ կունենա Վրաստանի բարձրագույն ղեկավարության հետ, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
ՀՀ նախագահը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 18-ին պաշտոնական այցով կմեկնի Վրաստան, որտեղ հանդիպումներ կունենա Վրաստանի բարձրագույն ղեկավարության հետ, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Այցի շրջանակներում նախատեսված է Հանրապետության նախագահի առանձնազրույցը Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ, որին կհաջորդեն երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները և հայ-վրացական համագործակցության խորացմանն ու զարգացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողությունը:

Նախագահներ Սերժ Սարգսյանը և Գիորգի Մարգվելաշվիլին բանակցությունների արդյունքները կամփոփեն զանգվածային լրատվամիջոցների առջև համատեղ հայտարարությամբ:

Հանրապետության նախագահը հանդիպումներ կունենա նաև Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի և վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ:

Վրաստանի մայրաքաղաքում նախագահ Սերժ Սարգսյանը կայցելի «Հերոսների» հրապարակ և ծաղկեպսակ կդնի հուշակոթողին:

Սերժ Սարգսյանը Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան պետական ակադեմիական թատրոնում ներկա կգտնվի Սայաթ-Նովայի 300-ամյակին նվիրված գալա համերգին։–0–