Рейтинг@Mail.ru
USD
368.08
EUR
419.65
RUB
4.9314
GEL
139.03
2026 թ. հունիսի 24, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+18

Նիցցայի քաղաքապետը ծրագրում է այցելել Երևան

05.06.2015, 21:48
Նիցցայի քաղաքապետ Քրիստիան Էստրոզին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին տեղեկացրել է, որ ծրագրում է մինչև տարեվերջ այցելել Երևան, հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի. /ԱՌԿԱ/. Նիցցայի քաղաքապետ Քրիստիան Էստրոզին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին տեղեկացրել է, որ ծրագրում է մինչև տարեվերջ այցելել Երևան, հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Էստրոզան նշել է, որ իր այցի նպատակն է լինելու Երևանի ու Նիցցայի միջև բարեկամական կապերի ամրապնդումը, համագործակցության նոր հնարավորությունների քննարկումը։

Ողջունելով նախագահին` քաղաքապետ Էստրոզին նշել է, թե մեծ պատիվ է, որ Հայաստանն աշխարհի ամենահայտնի փառատոներից մեկի՝ «Միդեմ» միջազգային աշխարհահռչակ երաժշտական փառատոնի պատվավոր հյուրն է:

Նախագահ Սերժ Սարգսյանն իր հերթին ընդգծել է, որ բարեկամ Ֆրանսիան Հայաստանի և հայ ժողովրդի համար յուրահատուկ երկիր է:

Նախագահը նշել է, որ Հայաստանում ծանոթ են քաղաքապետ Քրիստիան Էստրոզիի գործունեությանը և հայերի նկատմամբ նրա հոգատար վերաբերմունքին: -0-