Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 20, կիրակի
եղանակը
Երևանում
+25

Օբաման հայերի ջարդը XX դարի վատագույն իրադարձությունն է անվանել. Հայաստանում ԱՄՆ դեսպան

24.04.2013, 12:17
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայերի ջարդը XX դարի վատագույն իրադարձությունն է անվանել, ասաց Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը։
Օբաման հայերի ջարդը XX դարի վատագույն իրադարձությունն է անվանել. Հայաստանում ԱՄՆ դեսպան
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայերի ջարդը XX դարի վատագույն իրադարձությունն է անվանել, ասաց Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը։

Սշխարհասփյուռ հայությունը ապրիլի 24-ին նշում է Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցը։

«Մենք գալիս ենք այստեղ հիշատակի և հարգանքի տուրք մատուցելու բազմաթիվ զոհերին։ Օբաման այս հարցի շուրջ հստակ դիրքորոշում ունի։ Նա մեկուկես միլիոն հայերի ջարդը XX դարի վատագույն իրադարձություններից մեկն է անվանում»,– ասաց Հեֆերնը։

Ամեն տարի ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահների` հայ ժողովրդին ուղղված հատուկ ուղերձ են պատրաստում և ավանդաբար խուսափում 20-րդ դարասկզբի ողբերգական դեպքերը «ցեղասպանություն» անվանելուց: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ի հակառակ խոստումների, որոնք նա տվել էր մինչև Սպիտակ տուն գալը, ևս չի արտասանել «ցեղասպանություն» բառը հայ ժողովրդին ուղղված ավանդական ուղերձում` օգտագործելով «Մեծ Եղեռն» արտահայտությունը, որն, ըստ էության, նշանակում է «ցեղասպանություն»։

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց
Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-