«Օրինաց երկիր» կուսակցությունը պաշտոնապես հայտարարել է ընդդիմություն դառնալու մասին
28.04.2014,
12:58
ՕԵԿ–ը պաշտոնապես հայտարարել է ընդդիմություն դառնալու մասին։ Այս մասին հայտարարել է ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը երկուշաբթի ՀՀ ԱԺ նիստի ժամանակ։

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՕԵԿ–ը պաշտոնապես հայտարարել է ընդդիմություն դառնալու մասին։ Այս մասին հայտարարել է ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը երկուշաբթի ՀՀ ԱԺ նիստի ժամանակ։
ՕԵԿ–ը ապրիլի 16–ին կայացած քաղխորհրդի նիստի արդյունքում խնդրահարույց և աննպատակահարմար է համարել կուսակցության մասնակցությունը հայկական նոր կառավարությունում։
«ԱԺ կանոնադրության 14–րդ հոդվածի համաձայն` ՕԵԿ–ն այսուհետ ընդդիմություն է դառնում», – ասել է Բիշարյանը։
Ավելի վաղ կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը իշխող կոալիցիայից կուսակցության դուրս գալու պատճառ է նշել այն, որ ՕԵԿ–ին կոալիցիայում չի հաջողվել իրականացնել իր խնդիրները, կուսակցությունն այդ տարիների ընթացքում չի մասնակցել վարչապետերի կամ խոսնակների թեկնածուների վերաբերյալ քննարկումներին, խորհրդարանում չի կարողացել հասնել սկզբունքային օրենքների ընդունմանը։
Ապրիլի 3–ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարական տվեց։ Ապրիլի 13–ին նրա պաշտոնում նշանակվեց Հովիկ Աբրահամյանը, ով զբաղեցնում էր խորհրդարանի խոսնակի պաշտոնը։ Վարչապետի նշանակումից հետո քսանօրյա ժամկետում պետք է վերջնականորեն ձևավորվի հանրապետության նոր կառավարությունը։–0–