Հայաստանի ԱԳՆ նախկին ղեկավարը և նրա համակուսակիցները սպառնում են հացադուլ սկսել, եթե Ծառուկյանին զրկեն պատգամավորական մանդատից

Հայաստանի ԱԳՆ նախկին ղեկավարը և նրա համակուսակիցները սպառնում են հացադուլ սկսել, եթե Ծառուկյանին զրկեն պատգամավորական մանդատից

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի. /ԱՌԿԱ/. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամները և խորհրդարանական խմբակցության պատգամավորները սպառնում են հացադուլ և գործադուլ սկսել, եթե կուսակցության առաջնորդին` Գագիկ Ծառուկյանին, զրկեն պատգամավորական մանդատից, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությունը` վկայաբերելով ԲՀԿ պատգամավոր Վահան Բաբայանին։

«Եթե Գագիկ Ծառուկյանին զրկեն մանդատից, ապա քննարկվում է նստացույցի և հացադուլի անցկացման հավանականությունը, որին կմասնակցեն Նաիրա Զոհրաբյանը, Վարդան Օսկանյանը և ՀՀԿ–ի այլ անդամներ Ազատության հրապարակում»,– ասաց Բաբայանը։

Պատգամավորի խոսքով, տվյալ որոշումն ընդունվել է ԲՀԿ Խորհրդի նիստում։

Փետրվարի 12-ին ելույթ ունենալով ՀՀԿ–ի խորհրդի նիստում`ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կոշտ քննադատության էր ենթարկել Ծառուկյանի գործունեությունը` հայտարարելով, որ Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը երկրի համար դարձել է չարիք։ ՀՀ նախագահը նաև հանձնարարել էր բացահայտել Ծառուկյանի` խորհրդարանի նիստերից պարբերաբար բացակայելու պատճառները, քանի որ Ծառուկյանը 2013–2014թթ.–ին Ազգային ժողովի 145 նիստից մասնակցել է միայն չորսին, ինչպես նաև ստուգել Ծառուկյանի` միլիարդավոր դրամի հարկերը չվճարելու մասին խոսակցությունները։

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր հերթին հայտարարել էր, որ իրեն առաջարկել են համագործակցության բազմաթիվ տարբերակներ, անձնական շահեկան առաջարկներ, այդ թվում՝ նախագահի պաշտոնը սահմանադրությունը փոխելուց հետո` մեկ պայմանով, որ համաձայնի Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրությանը։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կենտրոնամետ քաղաքական ուժ է` լիբերալ ուղղվածությամբ, այն ստեղծվել է 2004թ.–ին։ 2012թ.–ի մայիսի 6–ի ընտրությունների արդյունքում ձևավորված հինգերորդ գումարման խորհրդարանում կուսակցությունն ունի թվով երկրորդ խմբակցությունը` 131 պատգամավորական մանդատներից ունենալով 36 մանդատ։ Կուսակցությունը գլխավորում է խոշոր գործարար Գագիկ Ծառուկյանը։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

17:49 16.02.2015




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×