Рейтинг@Mail.ru
USD
368.08
EUR
419.65
RUB
4.9314
GEL
139.03
2026 թ. հունիսի 24, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+17

Պուտինն ու Սարգսյանը հանդիպել են Աշխաբադում

05.12.2012, 18:21
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Աշխաբադում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանի հետ, հայտնում է «Նովոստի-Արմենիան»՝ վկայակոչելով ՌԻԱ Նովոստիին:
Պուտինն ու Սարգսյանը հանդիպել են Աշխաբադում
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Աշխաբադում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանի հետ, հայտնում է «Նովոստի-Արմենիան»՝ վկայակոչելով ՌԻԱ Նովոստիին:

Հաղորդագրության համաձայն, Թուրքմենստանի մայրաքաղաքում կայացել են նաև Պուտինի հանդիպումներն Ուկրաինայի և Ղազախստանի նախագահներ Վիկտոր Յանուկովիչի և Նուրսուլթան Նազարբաևի հետ:

«Քննարկվել են երկկողմ հարաբերությունների ընթացիկ հարցեր, առևտրատնտեսական և ներդրումային թեմաներ, ինչպես նաև ԱՊՀ տարածքում ինտեգրման գործընթացների հետ կապված հարցեր»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: -0-