Րաֆֆի Հովհաննիսյանը խոստանում է նախագահ ընտրվելու դեպքում անցնել կառավարման խորհրդարանական համակարգի
08.02.2013,
12:51
Հայաստանի նախագահի թեկնածու Րաֆֆի հովհաննիսյանը խոստանում է, որ ընտրվելու դեպքում երկիրը կանցնի կառավարման խորհրդարանական համակարգի, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի նախագահի թեկնածու Րաֆֆի հովհաննիսյանը խոստանում է, որ ընտրվելու դեպքում երկիրը կանցնի կառավարման խորհրդարանական համակարգի, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։
«Կարծում եմ, որ շատ շուտով մեզ մոտ պետք է Սահմանադրական խորհուրդ ստեղծվի, և մենք նոր սահմանադրություն պետք է ընդունենք։ Անհրաժեշտ է անցում կատարել դեպի խորհրդարանական կառավարման ձևը»,– ուրբաթ մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Հովհաննիսյանը։
Նրա խոսքով, կառավարման այդ ձևն ընդունակ է հավաքական պատասխանատվություն ապահովել, ինչպես նաև քաղաքացիների և քաղաքական հոսքերի առավելագույն ընդգրկվածություն քաղաքական զարգացումներում։
Թեկնածուն միաժամանակ ընդգծեց, որ անհնար է պետության համար բարձր որակ ապահովել միայն կառավարման համակարգը փոխելով` ավելացնելով, որ «որակ պետք է լինի»։
Հայաստանի նախագահական ընտրությունները կանցկացվեն փետրվարի 18–ին։ ՀՀ նախագահի պաշտոնի համար կպայքարեն պետության գործող նախագահ Սերժ Սարգսյանը, ով ընտրությունների գլխավոր ֆավորիտն է, նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության առաջնորդ Հրանտ Բագրատյանը, ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավար, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, խորհրդային շրջանում հայտնի այլախոհ, «Ազգային ինքնորոշման միավորում» կուսակցության ղեկավար Պարույր Հայրիկյանը, Ղարաբաղի ԱԳՆ նախկին ղեկավար Արման Մելիքյանը, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդ Արամ Հարությունյանը։ --0—