Рейтинг@Mail.ru
USD
381.75
EUR
446.19
RUB
4.7365
GEL
141.67
2026 թ. հունվարի 8, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-1

Ռուսաստանն արգելել է ուկրաինական ավիաընկերությունների տարանցիկ չվերթերը դեպի Վրաստան, Ադրբեջան, Հայաստան և Թուրքիա

07.08.2014, 13:29
Ռուսաստանը որոշել է դադարեցնել ուկրաինական ավիաընկերությունների տարանցիկ չվերթերն իր տարածքով դեպի մի շարք երկրներ, հայտնել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։
Ռուսաստանն արգելել է ուկրաինական ավիաընկերությունների տարանցիկ չվերթերը դեպի Վրաստան, Ադրբեջան, Հայաստան և Թուրքիա
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանը որոշել է դադարեցնել ուկրաինական ավիաընկերությունների տարանցիկ չվերթերն իր տարածքով դեպի մի շարք երկրներ, հայտնել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։

«Ռուսաստանը դադարեցնում է ուկրաինական ավիաընկերությունների տարանցիկ չվերթերը ՌԴ օդային տարածքով դեպի Վրաստան, Ադրբեջան, Հայաստան և Թուրքիա»,– ասել է նա հինգշաբթի կառավարության նիստում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Պետդուման ընդունել է «Տնտեսական հատուկ քայլերի մասին» դաշնային օրենքը, Դաշնային Խորհուրդը` հավանություն տվել, իսկ Ռուսաստանի նախագահը ստորագրել է 2006 թվականի դեկտեմբերին։ Օրենքն ուղղված է հատուկ ժամանակավոր տնտեսական քայլերի կիրառման համար իրավական հիմքերի ստեղծմանը միջազգային արտակարգ իրավիճակի դեպքում, որը պահանջում է անհապաղ արձագանք միջազգային անօրինական գործողությանը կամ օտար երկրի` ՌԴ շահերին և անվտանգությանը սպառնալիք ներկայացնող ոչ բարյացակամ գործողությանը։ -0-