Սպիտակ տան կայքում ստորագրահավաք է սկսվել. կազմակերպիչները կոչ են անում բացել հայ-թուրքական սահմանը
08.01.2013,
10:43
ԱՄՆ նախագահի վարչակազմի կայքում ստորագրահավաք է սկսվել։ Ակցիայի կազմակերպիչները կոչ են անում Թուրքիային բացել Հայաստանի հետ սահմանը` գոնե Սիրիայի փախստականների համար։

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ նախագահի վարչակազմի կայքում ստորագրահավաք է սկսվել։ Ակցիայի կազմակերպիչները կոչ են անում Թուրքիային բացել Հայաստանի հետ սահմանը` գոնե Սիրիայի փախստականների համար։
«Մենք` ստորագրողներս, կոչ ենք անում Թուրքիային բացել Հայաստանի հետ սահմանը Սիրիայի փախստականների համար։ Սիրիայի պատերազմում արդեն զոհվել է 60 000 մարդ։ Կես միլիոն մարդ փախել է պատերազմից և մահից, բայց միլիոնավոր մարդիկ չեն կարողանում դա անել։ Սիրիայում ապրում են մոտ 200 000 էթնիկ հայեր, որոնց մեծ մասը ցանկանում է վերադառնալ Հայաստան, որտեղ նրանք կկարողանան իրենց անվտանգ զգալ, ունենալ տանիք, աշխատանք և դպրոց այցելել»,– ասվում է ուղերձում։
Փաստաթղթում նշվում է, որ Սիրիայից դեպի Հայաստան ճանապարհն անցնում է Թուրքիայով, որը Հայաստանի հետ սահմանը փակել է 1993 թվականին։ «Մենք խնդրում ենք կոչ անել Թուրքիային առանց նախապայմանների բացել Հայաստանի հետ սահմանները` գոնե Սիրիայի փախստականների համար»,– նշվում է փաստաթղթում։
Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ փակ է հայ-թուրքական սահմանը։ Հարաբերությունները բարդացան, երբ Անկարան սկսեց սատարել ադրբեջանական դիրքորոշմանը՝ ղարաբաղյան հարցում, և երբ Թուրքիան կտրուկ արձագանքեց Օսմանյան կայսրությունում 1915թ. հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին:
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը սկսվել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ 2008թ.-ի աշնանը: Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»:
Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանային երկու երկրների խորհրդարանների կողմից: Սակայն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 22-ի իր հրամանագրով կասեցրել է երկրի խորհրդարանում հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ընթացակարգը՝ հայտարարելով, որ Թուրքիան պատրաստ չէ շարունակել սկսված գործընթացը: -0-