Եվրոպացիները չգիտեն, թե ով է առանցքային դեր խաղացել Եվրոպայի ազատագրման հարցում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ

Եվրոպացիները չգիտեն, թե ով է առանցքային դեր խաղացել Եվրոպայի ազատագրման հարցում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի. /ԱՌԿԱ/. Sputnik մուլտիմեդիոն լրատվական գործակալության և ICM Reseacrh բրիտանական մուլտիմեդիոն ընկերության հետ համատեղ անցկացված «Sputnik. Կարծիքներ» միջազգային հարցումը ցույց է տվել, որ եվրոպական երկրների բնակիչների 19-24 տոկոսը չի կարող պատասխանել այն հարցին, թե ով է առանցքային դեր խաղացել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Եվրոպայի ազատագրման հարցում։

Պատասխանելով «ըստ ձեզ` ո՞վ է առանցքային դեր խաղացել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Եվրոպայի ազատագրման հարցում» հարցին` հարցման մասնակիցները կարող էին ընտրել հետևյալ պատասխանները` Խորհրդային բանակը, ԱՄՆ բանակը, Մեծ Բրիտանիայի բանակը, այլ զինված ուժեր, չգիտեմ։

Հետազոտության արդյունքներով` հարցված եվրոպացիների միայն 13 տոկոսն է կարծում, որ Եվրոպայի ազատագրման գործում առանցքային դեր է խաղացել Խորհրդային բանակը։ Գերմանիայում նման բնակիչների թիվը մյուս երկրների համեմատ ամենամեծն է` 17 տոկոս։ Ամենաքիչն այդ մասին գիտեն Ֆրանսիայում` ընդամենը 8 տոկոս։

Մեծ Բրիտանիայի բնակիչների 46 տոկոսը վստահ է, որ Եվրոպայի ազատագրման մեջ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ առանցքային դեր է խաղացել Մեծ Բրիտանիան։

Ֆրանսիացիների 61 տոկոսը և գերմանացիների 52 տոկոսը կարծում է, որ Եվրոպայի ազատագրման հարցում առանցքային դերն ամերիկյան բանակին է պատկանում։

ICM Research ընկերության հարցումը մարտի 20–ից մինչև ապրիլի 9–ն անցկացվել է Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում և Գերմանիայում։ Ընտրանքը կազմել է 3000 մարդ (1000–ական հարցված` յուրաքանչյուր երկրից)։ Ընտրանքը ներկայացնում է բնակչությանն` ըստ սեռի, տարիքի, աշխարհագրության։

Տվյալների վստահելիության միջակայքն ընդհանուր առմամբ ամեն երկրում 3.1 տոկոս է` 95 տոկոս վստահության հավանականության դեպքում։

Հասարակական կարծիքի ուսումնասիրման միջազգային նախագիծը մեկնարկել է 2014 թվականի հուլիսին։ Sputnik–ի գործընկերը ICM Research բրիտանական հետազոտական ընկերությունն է։ «Sputnik. Կարծիքներ» նախագծի շրջանակում կանոնավոր կերպով անցկացվում են հասարակական կարծիքի հարցումներ Եվրոպայի և ԱՄՆ երկրներում` սոցիալական և քաղաքական առավել ակտիվ հարցերի վերաբերյալ։

Sputnik–ը (sputniknews.com) լրատվական գործակալություն և ռադիո է` տասնյակ երկրներում մուլտիմեդիոն տեղեկատվական հաբերով։ Sputnik–ն ընդգրկում է կայքեր, անալոգային և թվային ռադիոհեռարձակում, բջջային հավելվածներ և էջեր սոցցանցերում։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

11:47 28.04.2015




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×