Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 20, կիրակի
եղանակը
Երևանում
+26

Թուրքիայի հակահայկական քարոզչությունը կուժեղանա Հայոց ցեղասպանության 100–ամյա տարելիցից առաջ. թուրքագետ

18.09.2013, 17:18
Թուրքիայի հակահայկական քարոզչությունը կուժեղանա 2015թ.–ին կայանալիք Հայոց ցեղասպանության 100–ամյա տարելիցի նախաշեմին, կարծում է թուրքագետ Արտակ Շաքարյանը։
Թուրքիայի հակահայկական քարոզչությունը կուժեղանա Հայոց ցեղասպանության 100–ամյա տարելիցից առաջ. թուրքագետ
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Թուրքիայի հակահայկական քարոզչությունը կուժեղանա 2015թ.–ին կայանալիք Հայոց ցեղասպանության 100–ամյա տարելիցի նախաշեմին, կարծում է թուրքագետ Արտակ Շաքարյանը։

«Սիրիայի հարցում առկա լարվածության և քրդական հարցի առկայության պատճառով Թուրքիայի պետական ապարատն այժմ բավականաչափ ուշադրություն չի դարձնում հակահայկական քարոզչությանը։ Սակայն կան կոնկրետ գիտական հաստատություններ և այնպիսի անձինք, ովքեր ամբողջովին զբաղվում են դրանով։ Կարծում եմ, որ ցեղասպանության տարելիցի նախաշեմին այդ քարոզչությունը ավելի ինտենսիվ կդառնա, այնուհետև փոքր–ինչ կմեղմանա, սակայն կշարունակվի»,– «Նովոստի–Արմենիա» գործակալությանն ասաց Շաքարյանը։

Նա ընդգծեց, որ Թուրքիան այսօր ևս շարունակում է կեղծել սեփական պատմությունը, իսկ թուրքական լոբբին Արևմտյան Եվրոպայի երկրների և ԱՄՆ–ի քաղաքական շրջանակներում ակտիվ աշխատանք տանելն է։

Թուրքագետը նաև վստահություն հայտնեց, որ հայերի համար ողբերգական տարելիցի նախաշեմին կավելանա նաև Լեռնային Ղարաբաղի հարցում Թուրքիայի ճնշումը Հայաստանի նկատմամբ։

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին:

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ --0—