ՀՀ կառավարության աշխատակազմի նախկին ղեկավար Վաչե Գաբրիելյանը ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական է նշանակվել
23.04.2014,
10:41
ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական է նշանակվել կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնը զբաղեցնող Վաչե Գաբրիելյանը։ Ինչպես նշվում է կառավարության կայքում, Գաբրիելյանը պաշտոնը կստանձնի ապրիլի 18–ին։
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական է նշանակվել կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնը զբաղեցնող Վաչե Գաբրիելյանը։ Ինչպես նշվում է կառավարության կայքում, Գաբրիելյանը պաշտոնը կստանձնի ապրիլի 18–ին։
Ավելի վաղ կառավարության աշխատակազմի ղեկավար–նախարարի պաշտոնում նշանակվել էր Դավիթ Հարությունյանը։ Բացի այդ, իրենց պաշտոնները պահպանել են ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ու ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։
Նախօրեին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Կարեն Ճշմարիտյանին էկոնոմիկայի նախարարի պաշտոնում նշանակելու մասին, ինչպես նաև Գագիկ Բեգլարյանին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի պաշտոնում և Հասմիկ Պողոսյանին մշակույթի նախարարի պաշտոնում վերանշանակելու մասին։
Ապրիլի 13–ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկով վարչապետի պաշտոնի համար առաջադրել է խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը` ապրիլի 3–ին հրաժարական տված Տիգրան Սարգսյանի փոխարեն։ Ավելի ուշ նախագահն իր հրամանագրով Աբրահամյանին կառավարության ղեկավար է նշանակել։ Սահմանադրության համաձայն` նոր կառավարությունը պետք է ձևավորվի վարչապետի նշանակումից հետո քսանօրյա ժամկետում։–0–