Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 6, կիրակի
եղանակը
Երևանում
+23

Խրիստենկոն հնարավոր է համարում Հայաստանի` ԵԱՏՄ–ին անդամագրվելու մասին պայմանագրի ստորագրումը հունիսին

29.05.2014, 13:53
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն հնարավոր է համարում, որ Հայաստանը հունիսին կստորագրի Եվրասիական տնտեսական միություն մտնելու պայմանագիրը, քանի որ միայն առևտրի ոլորտի հետ կապված մի քանի կետ է չկարգավորված մնացել։
Խրիստենկոն հնարավոր է համարում Հայաստանի` ԵԱՏՄ–ին անդամագրվելու մասին պայմանագրի ստորագրումը հունիսին
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի. /ԱՌԿԱ/. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն հնարավոր է համարում, որ Հայաստանը հունիսին կստորագրի Եվրասիական տնտեսական միություն մտնելու պայմանագիրը, քանի որ միայն առևտրի ոլորտի հետ կապված մի քանի կետ է չկարգավորված մնացել։

«Ըստ էության, 126 փաստաթղթերից, որոնք պետք է ընդունվեն պայմանագրի ստորագրման համար, 119–ն արդեն ընդունվել են, իսկ 7–ը ներառված է հենց պայմանագրում։ Այսինքն, պայմանագրի ստորագրման նախապատրաստման հետ կապված հարցը լուծված է, և ինչպես արդեն նշվել է, մնացել են առևտրի ոլորտին վերաբերող մի քանի կետեր», – ասել է Խրիստենկոն, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Նա նշել է, որ ամենասեղմ ժամկետներում բոլոր հարցերը կարող են կարգավորվել, և հունիսին Հայաստանը կարող է ստորագրել փաստաթղթերը։

Ավելի վաղ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված նիստում հայտարարել էր, որ Հայաստանը մտադիր է մինչև հունիսի 15-ը միանալ Եվրասիական տնտեսական միություն ստեղծելու մասին պայմանագրին։–0–