Рейтинг@Mail.ru
USD
365.82
EUR
422.74
RUB
4.3644
GEL
139.91
2026 թ. օգոստոսի 14, ուրբաթ
եղանակը
Երևանում
+31

Երևանը հույս ունի, որ Գվատեմալայի հետ հարաբերությունների զարգացման առկա ներուժն ըստ արժանվույն կօգտագործվի

28.09.2013, 10:26
Նախօրեին Հայաստանի Հանրապետությունում Գվատեմալայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Էրբերտ Էստուարդո Մենեսես Կորոնադոյից (նստավայրը՝ Մոսկվա)  հավատարմագրերն ընդունելիս` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, նա մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու տարիներին կանի հնարավորը՝ լիարժեք օգտագործելու երկկողմ հարաբերությունները զարգացնելու ներուժը և հաջողություններ է մաղթել նրան այդ գործում, հաղորդում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։
Երևանը հույս ունի, որ Գվատեմալայի հետ հարաբերությունների զարգացման առկա ներուժն ըստ արժանվույն կօգտագործվի
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Նախօրեին Հայաստանի Հանրապետությունում Գվատեմալայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Էրբերտ Էստուարդո Մենեսես Կորոնադոյից (նստավայրը՝ Մոսկվա)  հավատարմագրերն ընդունելիս` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, նա մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու տարիներին կանի հնարավորը՝ լիարժեք օգտագործելու երկկողմ հարաբերությունները զարգացնելու ներուժը և հաջողություններ է մաղթել նրան այդ գործում, հաղորդում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։

Հանրապետության նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:

«Զրուցակիցները համակարծիք են եղել, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր երկու երկրները չեն կարողացել ըստ արժանվույն օգտագործել փոխգործակցության առկա ներուժը և զարգացնել միջպետական հարաբերությունները»,– ասվում է հաղորդագրության մեջ։ –0–