Рейтинг@Mail.ru
USD
381.36
EUR
449.01
RUB
4.8711
GEL
141.54
2025 թ. դեկտեմբերի 31, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

ԱԻՆ.դեկտեմբերի 25-28-ը Վայոց Ձորի մարզի Արենի-Խաչիկ ավտոճանապարհի 8-9-րդ կիլոմետրի հատվածը երկկողմանի փակ է լինելու

28.12.2015, 12:06
Դեկտեմբերի 25-28-ը ՀՀ Վայոց Ձորի մարզի Արենի-Խաչիկ ավտոճանապարհի  8-9-րդ կիլոմետրի հատվածը երկկողմանի փակ է լինելու։
ԱԻՆ.դեկտեմբերի 25-28-ը Վայոց Ձորի մարզի Արենի-Խաչիկ ավտոճանապարհի  8-9-րդ կիլոմետրի հատվածը երկկողմանի փակ է լինելու

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Դեկտեմբերի 25-28-ը ՀՀ Վայոց Ձորի մարզի Արենի-Խաչիկ ավտոճանապարհի  8-9-րդ կիլոմետրի հատվածը երկկողմանի փակ է լինելու, հաղորդում է ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը։

Ճանապարհի այդ հատվածը կփակվի 8-րդ կմ-ում գտնվող ժայռաբեկորի պայթեցման աշխատանքների պատճառով։

Արենիից Խաչիկ համայնք երթևեկելու համար օգտագործվում է Նորավանք-Ամաղու-Խաչիկ շրջանցող գրունտային ճանապարհը, որը բարեկարգվել է և հանձնվել շահագործման:

Նախարարությունը նաև հայտնում է, որ դեկտեմբերի 28-ի ժամը 12.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

«Դժվարանցանելի է Սոտք-Քարվաճառ ավտոճանապարհը», – նշվում է հաղորդագրության մեջ։

ՏԿԱԻ նախարարությունը, հղում անելով Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվությանը, հայտնում է, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար անվաշղթաների կիրառման դեպքում: –0–