Ինչպես անհատ տաքսի վարորդները պետք է գրանցվեն և օգտվեն My TAX բջջային հավելվածից. ՊԵԿ (ՎԻԴԵՈ)

Ինչպես անհատ տաքսի վարորդները պետք է գրանցվեն և օգտվեն My TAX բջջային հավելվածից. ՊԵԿ (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Անհատ տաքսի վարորդներն այսուհետև տաքսի ծառայություն մատուցելու համար պետք է միանան հարկային մարմնի էլեկտրոնային համակարգին, պատվերն ավարտելուց հետո գեներացնեն և պատվիրատուին տրամադրեն էլեկտրոնային ՀԴՄ կտրոն, հայտնում է ՀՀ ՊԵԿ-ը։

Գործընթացը հեշտությամբ իրականացնելու համար ՊԵԿ-ը գործարկել է My TAX բջջային հավելվածը։ Այն մշակված է ինչպես Android, այնպես էլ iOS օպերացիոն համակարգերի համար։ Հավելվածը հասանելի է Apple App Store-ում՝ iOS-ի համար, Google Play Store-ից՝ Android-ի համար․ ներբեռնելիս փնտրման դաշտում պետք է հավաքել My tax Armenia անվանումը։

My TAX բջջային հավելվածն ունի պարզ  դիզայն և մատչելի է օգտագործման համար։ Պարզապես, պետք է ներբեռնել հավելվածը, կատարել մի քանի պարզ  քայլ  և պատվեր կատարելուց հետո գեներացնել էլեկտրոնային ՀԴՄ կտրոնն ու այն տրամադրել հաճախորդին՝ իր նախընտրած առցանց տարբերակներից որևէ մեկով։ Հավելվածը հնարավորություն է տալիս նաև առցանց եղանակով՝ առանց որևէ դիմում ներկայացնելու և մեկ կոճակի հպումով, հաշվառվել հարկային մարմնում՝ ստանալով հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ)։

Հիշեցնենք, որ ՀՀ քաղաքացիները հավելված կարող են մուտք գործել «Ես եմ» համակարգի միջոցով, ինչի համար անհաժեշտ է նախօրոք ակտիվացնել  mID բջջային նույնականացման ծառայությունը։ Իսկ օտարեկրյա քաղաքացիների մուտքն իրականացվում է ՀՎՀՀ-ով և օգտվողի անուն-գաղտանաբառով, որը կարող են ձեռք բերել առցանց՝ դիմում ներկայացնելով e-request.am համակարգի միջոցով, կամ այցելելով ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման ցանկացած բաժին։

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

11:42 11.09.2024




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×