Рейтинг@Mail.ru
USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+3

35կմ երկարությամբ ճանապարհ և նոր կամուրջ․ Տավուշում 4,2մլրդ դրամ ընդհանուր արժեքով ներդրումային ծրագիր է իրականացվում (ՎԻԴԵՈ)

03.08.2024, 10:03
Ըստ Փաշինյանի, սա ներդրումային լրիվ նոր միջավայր է, որն անտառային գոտով է անցնում․ ՎԻԴԵՈ
35կմ երկարությամբ ճանապարհ և նոր կամուրջ․ Տավուշում 4,2մլրդ դրամ ընդհանուր արժեքով ներդրումային ծրագիր է իրականացվում (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Նիկոլ Փաշինյանը Գանձաքար-Իծաքար հատվածում հետևել է Հ-36, /Մ-4/ Նավուր - Բերդ - Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Այս մասին վարչապետը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։

«Սա ներդրումային լրիվ նոր միջավայր է, որն անտառային գոտով է անցնում»,- նշել է նա։

Ըստ հայտարարության՝ 4,2 մլրդ դրամ ընդհանուր արժեքով ծրագիրը ներառում է 35 կմ երկարությամբ ճանապարհի, ինչպես նաև Հախում գետի վրա նոր կամրջի կառուցումը։ 

«Իսկ հին կամուրջը այցեքարտ կդառնա տուրիստական հոսքերի համար, որոնք կառուցվող նոր ճանապարհի շնորհիվ կուղղվեն Բերդ եւ Իջեւան»,- գրել է Փաշինյանը։