Рейтинг@Mail.ru
USD
398.09
EUR
410.31
RUB
3.8846
GEL
140.05
2025 թ. հունվարի 15, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-2

Ձմեռային անվադող չունեցող մեքենաների վարորդները կտուգանվեն․ ՆԳՆ–ն մանրամասնում է

29.11.2024, 21:09
Ձմեռային անվադող չունեցող տրանսպորտային միջոցների շահագործումը կարգելվի․ ե՞րբ ուժի մեջ կմտնի կարգավորումը
Ձմեռային անվադող չունեցող մեքենաների վարորդները կտուգանվեն․ ՆԳՆ–ն մանրամասնում է

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Ձմեռային անվադող չունեցող տրանսպորտային միջոցների շահագործումը կարգելվի ․ կարգավորումն ուժի մեջ է մտնում դեկտեմբերի 10-ից, հայտնում է ՆԳՆ–ն։

Նոյեմբերի 28-ին Կառավարությունն ընդունել է որոշում, որի համաձայն՝ նոյեմբերի 15-ից մարտի 31-ը ներառյալ առանց համապատասխան ձմեռային անվադողերի տրանսպորտային միջոցների շահագործումը կարգելվի։

Մասնավորապես, տրանսպորտային միջոցի շահագործումը կարգելվի, եթե

  • թեթև մարդատար ավտոմոբիլների և մինչև 3,5 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների վրա տեղադրված չեն ձմեռային անվադողեր,
  • սառցակալած կամ ձյունածածկ ճանապարհային պայմաններում շահագործման համար նախատեսված ձմեռային անվադողերի նախշանկարի մնացորդային բարձրությունը նշված ճանապարհային պայմաններում երթևեկության ժամանակ 4 միլիմետր և դրանից պակաս է,
  • հունիս, հուլիս և օգոստոս ամիսներին կարգելվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը, եթե դրանց վրա տեղադրված են բութակային հակասահքային անվադողեր:

   Նախատեսված պահանջների խախտման համար գործում են վարչական պատասխանատվության միջոցներ:

«Քաղաքացիների կյանքի և առողջության համար անվտանգ միջավայրի ձևավորումը Ներքին գործերի նախարարության առաջնահերթություններից է։ Երթևեկության հարգելի՛ մասնակիցներ, Ներքին գործերի նախարարությունը հորդորում է պահպանել երթևեկության անվտանգության կանոնները և օրենսդրական փոփոխության ուժի մեջ մտնելուն ընդառաջ ձեռք բերել ձմեռային անվադողեր` թույլատրելի պահպանաշերտով, ցուցաբերել գիտակից, իրավահարգ ու օրինապահ վարքագիծ։ Որոշումն ուժի մեջ կմտնի դեկտեմբերի 10-ից», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։