Рейтинг@Mail.ru
USD
369.01
EUR
434.14
RUB
4.9472
GEL
137.49
2026 թ. մայիսի 8, ուրբաթ
եղանակը
Երևանում
+20

FLYONE ARMENIA–ն հունիսից վերսկսում է Երևան-Լիոն և Երևան-Փարիզ կանոնավոր ուղիղ չվերթերը

30.05.2022, 15:57
FLYONE ARMENIA–ն հունիսից վերսկսում է Երևան-Լիոն և Երևան-Փարիզ կանոնավոր ուղիղ չվերթերը
FLYONE ARMENIA–ն հունիսից վերսկսում է Երևան-Լիոն և Երևան-Փարիզ կանոնավոր ուղիղ չվերթերը

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի./ԱՌԿԱ/. FLYONE ARMENIA ավիաընկերությունը հունիսի 17-ից վերսկսում է Երևան - Լիոն - Երևան,  Երևան - Փարիզ - Երևան երթուղով կանոնավոր ուղիղ չվերթերը, հաղորդում է ավիաընկերության մամուլի ծառայությունը:

Երևան - Լիոն - Երևան երթուղով չվերթերը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Լիոնի Սենտ Էքզյուպերի օդանավակայան  կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ երկուշաբթի և ուրբաթ օրերին:

Երևան - Փարիզ - Երևան երթուղով չվերթերը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Փարիզի Շառլ դը Գոլ միջազգային օդանավակայան կիրականցվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ երեքշաբթի և շաբաթ օրերին:–0–