Рейтинг@Mail.ru
USD
377.41
EUR
439.27
RUB
4.7901
GEL
137.62
2026 թ. մարտի 11, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+8

Հայաստանում պահեստազորայինների վարժական հավաքներ կկազմակերպվեն

13.01.2022, 14:52
Ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից կներգրավվի մինչև 45 միավոր տրանսպորտային միջոց
Հայաստանում պահեստազորայինների վարժական հավաքներ կկազմակերպվեն
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի./ԱՌԿԱ/. 2022 թ.–ի հունվարի 15-ից մինչև ապրիլի 15-ը` երեք ամիս ժամկետով կկազմակերպվեն պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, կրտսեր ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ։ Այս որոշումն ընդունվել է այսօր կառավարության նիստի ժամանակ։

Վարժական հավաքներին կներգրավվեն մինչև 65 քաղաքացիները, որոնցից 20-ը` բժշկական մասնագիտություններ ունեցող սպայական և 45-ը՝ ինժեներական մասնագիտություններ ունեցող շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի պահեստազորայիններ:

Այդ ընթացքում ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից կներգրավվի մինչև 45 միավոր տրանսպորտային միջոց, մասնավորապես, 39 բուլդոզեր և 6 էքսկավատոր:

Ինչպես նշվում է որոշման հիմնավորման մեջ, նախագծի ընդունումը պայմանավորված է պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման հավաքների անցկացման, անհրաժեշտությամբ:–0–