Рейтинг@Mail.ru
USD
379.42
EUR
441.46
RUB
4.8278
GEL
140.79
2026 թ. հունվարի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
-1

Կապահովվի ԼՂ-ից բռնի տեղահանված տարեց, հաշմանդամություն ունեցող անձանց խնամքը

24.11.2023, 09:53
Գործադիրն ընդունել է որոշում՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընդհանուր առմամբ 131 անձի հրատապ կեցություն և խնամք ապահովելու նպատակով
Կապահովվի ԼՂ-ից բռնի տեղահանված տարեց, հաշմանդամություն ունեցող անձանց խնամքը
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Գործադիրն ընդունել է որոշում՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընդհանուր առմամբ 131 անձի հրատապ կեցություն և խնամք ապահովելու նպատակով:

Մասնավորապես՝ ԼՂ-ից բռնի տեղահանված տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի ծառայություններ տրամադրելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել 71 անձի խնամքը կազմակերպել Նորքի տուն-ինտերնատում, Երևանի N 1 տուն-ինտերնատում, Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատուն և «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնում:

71 անձի խնամքի տրամադրման նպատակով անհրաժեշտ է պետբյուջեով հատկացնել լրացուցիչ ֆինանսական միջոցներ 25.5 հաստիքների` բուժքույր, սանիտար, հոգեբան, ինչպես նաև սննդի, հագուստի, սանիտարահիգիենիկ պարագաների և այլ ծախսերի համար։–0–