Рейтинг@Mail.ru
USD
377.86
EUR
439.56
RUB
4.8543
GEL
138.73
2026 թ. մարտի 4, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+3

Պապիկյանը հարավարևմտյան սահմանագոտում ծանոթացել է մարտական դիրքերի կահավորմանն ու ինժեներական և տեխնիկական նոր լուծումներին (ՎԻԴԵՈ)

17.06.2022, 11:17
Պապիկյանը, ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնակատար, գեներալ-լեյտենանտ Կամո Քոչունցի, ԶՈՒ ԳՇ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ աշխատանքային շրջայց է կատարել ՀՀ հարավարևմտյան սահմանագոտում
Պապիկյանը հարավարևմտյան սահմանագոտում ծանոթացել է մարտական դիրքերի կահավորմանն ու ինժեներական և տեխնիկական նոր լուծումներին (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի./ԱՌԿԱ/. Հունիսի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնակատար, գեներալ-լեյտենանտ Կամո Քոչունցի, ԶՈՒ ԳՇ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ աշխատանքային շրջայց է կատարել ՀՀ հարավարևմտյան սահմանագոտում, հաղորդում է ՀՀ ՊՆ–ն։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ծանոթացել է առաջնագծի կահավորման և տեխնիկական միջոցներով հագեցման ուղղությամբ տարվող աշխատանքներին։

Սուրեն Պապիկյանին ներկայացվել են մարտական դիրքերի կահավորման ինժեներական և տեխնիկական նոր լուծումները, որոնք կոչված են առավել անվտանգ դարձնել մարտական հերթապահությունը, ինչպես նաև բարձրացնել մարտական խնդիրների կատարման արդյունավետությունը։–0–