Рейтинг@Mail.ru
USD
381.7
EUR
448.19
RUB
4.8049
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 16, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

Քրեական գործ է հարուցվել Արցախում ժամկետային զինծառայողի մահվան փաստի առթիվ.նա ինքն իրեն է կրակել

27.07.2021, 15:35
Քրեական գործ է հարուցվել Արցախում ժամկետային զինծառայողի մահվան փաստի առթիվ.նա ինքն իրեն է կրակել
Քրեական գործ է հարուցվել Արցախում ժամկետային զինծառայողի մահվան փաստի առթիվ.նա ինքն իրեն է կրակել

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի./ԱՌԿԱ/. ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 360.1-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով հարուցված քրեական գործով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ 2021 թվականի հուլիսի 26-ին՝ ժամը 22։26-ի սահմաններում, ՊԲ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Սարգիս Ժիրայրի Գրիգորյանը կրակային դիրքում իրեն ամրակցված ԱԿ տեսակի ինքնաձիգից ինքն իրեն կրծքավանդակի ձախ շրջանում արձակել է մենահատ կրակոց և ստացել մահացու հրազենային վնասվածք, հաղորդում է ՀՀ ՔԿ–ն:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 360.1-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն կատարելու ուղղությամբ։–0–