Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-2

Սկսվել է Արցախում վիրավորված զինծառայողների և կամավորների հաշմանդամության գրանցման գործընթացը

23.11.2020, 11:05
Սկսվում է Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի ընթացքում ծանր վիրավորում, այդ թվում՝ անդամահատում ստացած զինծռայողների հաշմանդամության կարգի և ընթացիկ այլ հարցերի վերաբերյալ համապատասխան աշխատանքները կազմակերպման գործընթացը
Սկսվել է Արցախում վիրավորված զինծառայողների և կամավորների հաշմանդամության գրանցման գործընթացը

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Սկսվում է սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի ընթացքում ծանր վիրավորում, այդ թվում՝ անդամահատում ստացած զինծռայողների հաշմանդամության կարգի և ընթացիկ այլ հարցերի վերաբերյալ համապատասխան աշխատանքները կազմակերպման գործընթացը: Այս մասին հայտնում է ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբը:

«Դիմում ենք բոլոր այն զինծառայողներին և կամավորականներին, ովքեր սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի ընթացքում ստացել են ծանր վիրավորում, այդ թվում՝ ունեն անդամահատում։ Խնդրում ենք այդ մասին հիվանդանոցային համապատասխան տեղեկագրով ներկայալ ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի սոցաջակցության բաժին՝ հաշմանդամության կարգի և ընթացիկ այլ հարցերի վերաբերյալ համապատասխան աշխատանքները կազմակերպելու նպատակով»,- նշվում է հաղորդագրության մեջ:–0–