Рейтинг@Mail.ru
USD
377.39
EUR
435.55
RUB
4.5256
GEL
138.8
2026 թ. մարտի 19, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+5

Ոչ միայն տուգանք, այլև ապրանքի բռնագանձում. Երևանում խստացվում է պայքարը փողոցային առևտրի դեմ

18.08.2022, 16:01
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի խոսքով, այս պահին առկա գործիքակազմը բավարար չէ փողոցային առևտրի դեմ պայքարի համար
Ոչ միայն տուգանք, այլև ապրանքի բռնագանձում. Երևանում խստացվում է  պայքարը փողոցային առևտրի դեմ
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի./ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը հինգշաբթի հավանություն տվեց Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում նախատեսված փոփոխություններին, ըստ որոնց փողոցային ապօրինի առևտրով զբաղվող քաղաքացիներին սպառնում է ոչ միայն տուգանք, այլև ապրանքի բռնագանձում:

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի խոսքով, այս պահին առկա գործիքակազմը բավարար չէ փողոցային առևտրի դեմ պայքարի համար, քանի որ հաճախ քաղաքացիներից անհնար է բռնագանձել նույնիսկ տուգանքը, չէ՞ որ նրանք չունեն իրենց անունով գրանցված գույք:

Նրա խոսքով, ապրանքների և սարքավորումների բռնագանձումը կօգնի փողոցային առևտրի դեմ պայքարում:

Ավելի վաղ քաղաքապետարանը հայտնել էր, որ 2019-2022թթ.-ին կազմվել է ապօրինի առևտրի մասին 3583 արձանագրություն, որոնցով տուգանքները գերազանցել են 80մլն դրամը, բայց վճարվել է կեսից պակաս:-0-