Рейтинг@Mail.ru
USD
375.19
EUR
438.75
RUB
4.9341
GEL
139.16
2026 թ. ապրիլի 13, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+4

Երևանի կամուրջներից մեկը երկու ամիս փակ է լինելու (ՍԽԵՄԱ)

02.03.2023, 12:41
Ըստ այդմ, մարտի 6-ից մինչև մայիսի 6-ը, ժամը 22:00-ից 06:00-ն ուղետարը փակ է լինելու. ՍԽԵՄԱ
Երևանի կամուրջներից մեկը երկու ամիս փակ է լինելու (ՍԽԵՄԱ)
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի./ԱՌԿԱ/. Մարտի 6–ից սկսվում են Երևան քաղաքի համայնքային ծրագրերով նախատեսված՝ Գարեգին Նժդեհի ուղետարի («Վստրեչի» կամրջի) դեֆորմացիոն կարերի վերանորոգման աշխատանքները, հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Ըստ այդմ, մարտի 6-ից մինչև մայիսի 6-ը, ժամը 22:00-ից 06:00-ն ուղետարը փակ է լինելու:

«Որպես այլընտրանքային ճանապարհ առաջարկվում է երթևեկել Քրիստափորի փողոցով», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:–0–