Рейтинг@Mail.ru
USD
379.1
EUR
452.72
RUB
4.9987
GEL
140.9
2026 թ. հունվարի 29, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-1

Հայաստանում հունվարի ծնելիությունը նվազել է 10,7%–ով

06.03.2024, 12:50
Հաշվետու ժամանակահատվածում ծնվել է 3108 երեխա, մինչդեռ 2023 թվականի հունվարին ծնվել է 3481 երեխա
Հայաստանում հունվարի ծնելիությունը նվազել է 10,7%–ով
ԵՐԵՎԱն, 6 մարտի․/ԱՌԿԱ/․ Հայաստանում 2024 թվականի հունվարին ծնելիության մակարդակըб 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 10,7 տոկոսով։ Այս մասին են վկայում Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները։

Նշվում է, որ հաշվետու ժամանակահատվածում ծնվել է 3108 երեխա, մինչդեռ 2023 թվականի հունվարին ծնվել է 3481 երեխա։

Միաժամանակ այս ընթացքում գրանցվել է մեռելածնության 24 դեպք, ինչը 25%-ով պակաս է 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։

Ընդհանուր առմամբ, 2023 թվականի հունվարին երկրում մահացել է 2571 մարդ, ինչը 3%-ով ավելի է 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։

Նշվում է նաև, որ բնակչության բնական աճն այս տարվա հունվարին, նախորդ տարվա հունվարի համեմատ, նվազել է 45,5%-ով։ -0-