Կենսաթոշակային բարեփոխման դեմ խոշոր ցույց կանցկացվի մարտի 22–ին Երևանում. պատգամավոր
11.03.2014,
19:35
Հայաստանում կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի ներդրման դեմ խոշոր ցույց կանցկացվի մարտի 22–ին Երևանում, հայտարարել է ընդդիմադիր ՀԱԿ պատգամավոր, Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանում կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի ներդրման դեմ խոշոր ցույց կանցկացվի մարտի 22–ին Երևանում, հայտարարել է ընդդիմադիր ՀԱԿ պատգամավոր, Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։
«Մարտի 22–ին Երևանում կուտակային կենսաթոշակային բարեփոխման դեմ ցույց կանցկացվի, իսկ մինչև մարտի 28–ը կարվի ամեն ինչ, որպեսզի բողոքները դառնան իսկական Մայդան», – երեքշաբթի ԱԺ–ում քաղաքական հայտարարությունների ընթացքում հայտարարել է Բագրատյանը։
2014 թվականի հունվարի 1–ից Հայաստանում ներդրվել է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը, որում ընդգրկված են 1974 թվականի հունվարի 1–ից հետո ծնված բոլոր քաղաքացիները։ Աշխատողներն ամսական իրենց կուտակային հաշվին կներդնեն աշխատավարձի 5 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 25 հազար դրամ (61 դոլար ընթացիկ փոխարժեքով), ձեռնարկատերերի համար` 300 հազար դրամ (740 դոլար) կներդնի պետությունը։
Պարտադիր բաղադրիչը դժգոհություն է առաջացրել հայ հասարակությունում։ Օրենքի դեմ բողոքող քաղաքական կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները չեն հավատում, որ կենսաթոշակային ֆոնդերում պարտադիր կարգով ներդրվող գումարները նրանց արժանի կենսաթոշակ կապահովեն և կոչ են անում իշխանություններին հրաժարվել այդ գաղափարից։
2014 թ.–ի հունվարի 24–ին Սահմանադրական դատարանը կասեցրել է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի մի շարք դրույթները `մինչև օրենքի ութ հոդվածների սահմանադրականության մասին գործի դատաքննության ավարտը։ Մասնավորապես, կասեցվել է 76-րդ հոդվածի (Պատասխանատվությունը պարտադիր կուտակային վճարները չկատարելու կամ ուշացումով կատարելու համար) և 86-րդ հոդվածի երրորդ մասի (որի համաձայն` պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակիցները պետք է կատարեն կենսաթոշակային ֆոնդի և կենսաթոշակային ֆոնդի կառավարչի ընտրություն) գործողությունը)):
Հիշյալ գործով դատաքննությունը կայանալու է 2014 թվականի մարտի 28-ին` բանավոր ընթացակարգով։ –0–