Рейтинг@Mail.ru
USD
377.59
EUR
438.31
RUB
4.8168
GEL
138.06
2026 թ. մարտի 6, ուրբաթ
եղանակը
Երևանում
+5

Առաջիկա շաբաթ և կիրակի օրերին պոլիկլինիկաներում կսահմանվի հերթապահություն

29.01.2016, 18:44
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ առաջիկա շաբաթ և կիրակի օրերին պոլիկլինիկաներում կսահմանվի հերթապահություն։
Առաջիկա շաբաթ և կիրակի օրերին պոլիկլինիկաներում կսահմանվի հերթապահություն
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի. /ԱՌԿԱ/. Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ առաջիկա շաբաթ և կիրակի օրերին պոլիկլինիկաներում կսահմանվի հերթապահություն, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրությանը։ 

Առաջիկա շաբաթ և կիրակի օրերին՝ հունվարի 30-ին և 31-ին, քաղաքապետարանի ենթակայության ամբուլատոր-պոլիկլինիկական բոլոր հաստատություններում կսահմանվի հերթապահություն՝ առավոտյան ժամը 10:00-ից մինչև 17:00-ն:
ՀՀ առողջապահության նախարարության տվյալներով, Հայաստանում նկատվում է ՍՇՎ–ով հիվանդացության նվազում,հիվանդանոցներում դեռ բուժում է ստանում մոտ 700 հիվանդ։ Հունվարի 1–ից մինչ օրս ՍՇՎ–ով և հիվանդությունից հետո առաջացած բարդություններով Հայաստանի հիվանդանոցներ է դիմել 3 հազար մարդ։

Հայաստանում գրանցվել է 18 մահվան դեպք, որոնց պատճառը H1N1 վիրուսից առաջացած բարդություններն են։ –0–