Рейтинг@Mail.ru
USD
368.44
EUR
425.59
RUB
5.1179
GEL
138.69
2026 թ. հունիսի 10, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+28

Արցախը հայտնում է առաջնագծում Ադրբեջանի ակտիվացման մասին

20.06.2018, 13:24
Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը ներկայացրել է իրավիճակը առաջնագծում, ինչպես նաև պատմել է Ադրբեջանի ակտիվացման մասին։
Արցախը հայտնում է առաջնագծում Ադրբեջանի ակտիվացման մասին

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի. /ԱՌԿԱ/. Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը ներկայացրել է իրավիճակը առաջնագծում, ինչպես նաև պատմել է Ադրբեջանի ակտիվացման մասին։

«Ապրիլի 12-ը կարելի է համարել Ադրբեջանի ակտիվացման այս փուլի մեկնարկը. հակառակորդն առաջնագծում նկատելիորեն ակտիվացել է, որը տարբեր ժամանակահատվածներում տարբեր դրսևորումներ է ունենում՝ զինտեխնիկայի տեղաշարժեր, կուտակումներ, ակտիվ ինժիներական աշխատանքներ, հայաստանյան, արցախյան հասարակության վրա ազդելու փորձեր, քարոզչական աշխատանք բոլոր հնարավոր թիրախներով», – գրել է նա Facebook–ի իր էջում։

Տիգրան Աբրահամյանը նշել է նաև, որ մոտ մեկ շաբաթ ակտիվությունը դրսևորվում էր զինտեխնիկայի ակտիվ տեղաշարժերով և կուտակումներով (նախորդ շաբաթ):

Աբրահամյանը գրել է, որ արդեն 2 ամիս է առաջնագծում ակտիվ ինժիներական աշխատանքներ են իրականացվում. կա նաև սեզոնային գործոնը, սակայն միայն ընթացիկ աշխատանքներ չեն իրականացվում։ «Այս շաբաթ բավականին ակտիվ են հատուկ նշանակության ստորաբաժանումները», – գրել է նա:–0–