Հայաստան չեն ներմուծվել մետաղական լարեր պարունակող Hipp հատիկային նախաճաշեր
17.10.2016,
15:06
Օրերս տեղեկատվություն էր տարածվել, որ գերմանական «Hipp» ընկերությունը շուկայից հետ է կանչել արտադրանքի մի մասը, քանի որ դրանցում հայտնաբերվել են մետաղական լարեր:
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Օրերս տեղեկատվություն էր տարածվել, որ մանկական սննդի գերմանական արտադրող «Hipp» ընկերությունը շուկայից հետ է կանչել արտադրանքի մի մասը, քանի որ դրանցում հայտնաբերվել են մետաղական լարեր:
Մասնավորպես, հետ են կանչվել Hipp Organic հատիկային նախաճաշերը՝ 140 գրամ, ժամկետային մակնշմամբ՝ 19.01-03.03.2017, և արտադրանքի հետևյալ համարներով՝ L190416 / L020616 / L200417 / L030616:
«Տեղեկացնում ենք, որ խնդիր առաջացրած Hipp Organic-ի նշված արտադրատեսակից և խմբաքանակից Հայաստանի Հանրապետության տարածք չի ներմուծվել», - նշվում է Հայաստանի Սննդի անվտանգության պետական ծառայության հաղորդագրության մեջ: -0-