Рейтинг@Mail.ru
USD
381.36
EUR
449.01
RUB
4.8711
GEL
141.54
2025 թ. դեկտեմբերի 31, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-4

Հայաստանում և Արցախում սպասվում է օդի ջերմաստիճանի բարձրացում

25.04.2016, 11:10
Հայաստանում և Արցախում առաջիկա շաբաթվա ընթացքում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2–3 աստիճանով, հաղորդում է Հայպետհիդրոմետը։
Հայաստանում և Արցախում սպասվում է օդի ջերմաստիճանի բարձրացում

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի./ԱՌԿԱ/.Հայաստանում և Արցախում առաջիկա շաբաթվա ընթացքում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2–3 աստիճանով, հաղորդում է Հայպետհիդրոմետը։

Ամենաբարձր ջերմաստիճանը կգրանցվի ապրիլի 27–ի ցերեկը Արարատի, Արմավիրի մարզերում, ինչպես նաև Վայոց Ձորի նախալեռներում և Սյունիքի հովիտներում, այստեղ օդի ջերմաստիճանը կանխատեսվում է +27...+29 աստիճան։

Երևանում առաջիկա երկու օրը սպասվում է +26...+28 աստիճան, չորեքշաբթի օդի ջերմաստիճանը մի փոքր կնվազի` կազմելով +25...+27 աստիճան, հինգշաբթի այն կնվազի ևս մեկ աստիճանով, իսկ ուրբաթ օդի ջերմաստիճանը կկազմի +18...+21։

Ապրիլի 25–ին երեկոյան ժամերին, առավելապես հյուսիսային շրջաններում, ապրիլի 27–ին կեսօրին և ապրիլի 28–29–ին հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում` կարկուտ։ Իսկ ապրիլի 26–ին կանխատեսվում է առանց տեղումների եղանակ։

Քամին կլինի հարավ–արևմտյան` 2–7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` մինչև 15–20 մ/վ։–0–