Рейтинг@Mail.ru
USD
368.62
EUR
432.76
RUB
4.9787
GEL
137.73
2026 թ. մայիսի 13, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+15

Կարկտախառն անձրևից վնասվել են Էջմիածնի շրջանի 9 համայնքները

13.06.2017, 12:54
Գյուղատնտեսության նախարարի տեղակալը վաղ առավոտից մեկնել է Արմավիրի մարզ
Կարկտախառն անձրևից վնասվել են Էջմիածնի շրջանի 9 համայնքները

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի. /ԱՌԿԱ/. Նախօրեի երեկոյան Երևանում և հարակից շրջաններում կարկտախառն անձրևը վնաս է հասցրել Էջմիածնի շրջանի 9 համայնքներին:

Այս մասին «Նովոստի - Արմենիա» գործակալությանն հայտնեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության լրատվական ծառայության աշխատակիցը: 

«Նախարարի տեղակալը վաղ առավոտից մեկնել է Արմավիրի մարզ, որտեղ հիմնակում տուժել է 9 համայնք», - ասաց նա:

Նա նշեց, որ վնասի չափերը դեռ ճշտվում են և դեռ դժվար է որևէ ցուցանիշ ասել, լրատվական ծառայության աշխատակցուհին հավելեց, որ առավել հստակ տեղեկատվությունն ավելի ուշ կլինի:  

Ինչպես հաղորդեցին «Նովոստի - Արմենիային» Արմավիրի մարզպետարանից, վնաս են կրել հիմնականում Աղավնատուն, Ամբերդ, Կողբ գյուղերը: -0-