Рейтинг@Mail.ru
USD
368.06
EUR
427.39
RUB
5.0809
GEL
138.6
2026 թ. հունիսի 16, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+21

Երևանի վարչական շրջաններից մեկում 14 ժամ ջուր չի լինի

31.01.2018, 13:34
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար:
Երևանի վարչական շրջաններից մեկում 14 ժամ ջուր չի լինի

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի. /ԱՌԿԱ/. «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 1-ին ժամը 10.00-24.00 կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի` Արարատյան փող․ 67-ից-97 համարների և Ներքին Չարբախ թաղամասի ջրամատակարարումը:

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», - նշվում է տարածած հաղորդագրությունում:-0-