Рейтинг@Mail.ru
USD
365.86
EUR
422.06
RUB
4.3638
GEL
139.8
2026 թ. օգոստոսի 14, ուրբաթ
եղանակը
Երևանում
+25

Երևանում շաբաթվա վերջին փոքր–ինչ կտաքանա. Հայհիդրոմետկենտրոն

08.01.2014, 10:31
Երևանում օդի ջերմաստիճանը հունվարի 8–ին 3–5 աստիճան ցրտից աստիճանաբար կբարձրանա և հունվարի 10–12–ին ցերեկային ժամերին կկազմի մոտ -1 աստիճան, հաղորդվում է ՀՀ ԱԻՆ կայքում` հղում անելով Հայհիդրոմետկենտրոնին։

Երևանում շաբաթվա վերջին փոքր–ինչ կտաքանա. Հայհիդրոմետկենտրոն
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի. /ԱՌԿԱ/. Երևանում օդի ջերմաստիճանը հունվարի 8–ին 3–5 աստիճան ցրտից աստիճանաբար կբարձրանա և հունվարի 10–12–ին ցերեկային ժամերին կկազմի մոտ -1 աստիճան, հաղորդվում է ՀՀ ԱԻՆ կայքում` հղում անելով Հայհիդրոմետկենտրոնին։

Հունվարի 8–12–ը հանրապետության տարածքում սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, Արարատյան դաշտավայրում, նախալեռներում և Երևանում սպասվում է մառախուղ և թույլ ձյուն։

Քամին կլինի հարավ–արևմտյան` 1–5 մ/վ արագությամբ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Այժմ Երևանում մառախլապատ եղանակ է, օդի ջերմաստիճանը -7 է։–0–