Рейтинг@Mail.ru
USD
384.19
EUR
450.58
RUB
4.9041
GEL
141.45
2025 թ. հուլիսի 9, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+29

Գարունը վերադառնում է Հայաստան

22.03.2016, 17:53
Հայաստանում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա մինչև շաբաթվա վերջ։
Գարունը վերադառնում է Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա մինչև շաբաթվա վերջ, երեքշաբթի լրագրողներին ասաց ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

«Չնայած այս գիշեր Հայաստանի տարածքում դեռ սպասվում է ցրտահարություն մինչև ...-3, սակայն վաղվանից, տաք օդային հոսանքների արդյունքում, օդի ջերմաստիճանը կսկսի աստիճանաբար բարձրանալ», – ասաց Սուրենյանը։

Նրա խոսքով` կանխատեսվում է, որ մինչև մարտի 25–ը օդի ջերմաստիճանը կբարձրանա 8–10 աստիճանով։ Ըստ կանխատեսումների` մարտի 25–ին օդի ջերմաստիճանը Տավուշում և Սյունիքում կբարձրանա` հասնելով 15–20 աստիճան տաքության, Երևանում օդի ջերմաստիճանը կբարձրանա` ցերեկային ժամերին հասնելով 16–18 աստիճանի, իսկ գիշերային ժամերին` 5–7 աստիճան տաքության։

«Ապրիլին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններում, տեղումները կլինեն նորմայից ավել։ Հայաստանի որոշ շրջաններում օդի ջերմաստիճանն ապրիլի առաջին տասնօրյակում գիշերը կարող է բացասական լինել», – նշեց Սուրենյանը։ 

Նա տեղեկացրեց, որ հիմա Հայաստանի որոշ շրջաններում ձյան ծածկույթի բարձրությունը կազմում է 70 սմ–ից  մինչև 2 մետր։ –0–