Рейтинг@Mail.ru
USD
369.01
EUR
434.14
RUB
4.9472
GEL
137.49
2026 թ. մայիսի 10, կիրակի
եղանակը
Երևանում
+22

Երևանում վնասազերծված գայլը կարող է խնամակալության վերցվել

20.11.2013, 13:40
Նախօրեին Երևանի Սիլիկյան թաղամասում վնասազերծված գայլը հնարավոր է խնամակալության վերցվի, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` վկայակոչելով  «Յունիգրաֆ–Իքս» ընկերության մամուլի քարտուղար Լիլիթ Գրիգորյանին։
Երևանում վնասազերծված գայլը կարող է խնամակալության վերցվել
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Նախօրեին Երևանի Սիլիկյան թաղամասում վնասազերծված գայլը հնարավոր է խնամակալության վերցվի, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` վկայակոչելով  «Յունիգրաֆ–Իքս» ընկերության մամուլի քարտուղար Լիլիթ Գրիգորյանին։

Նախօրեին ընկերությունում ահազանգ է ստացվել բնակիչների կողմից ագրեսիվ կենդանու վերաբերյալ, դեպքի վայր են մեկնել ընկերության աշխատակիցները, ովքեր վնասազերծել են մոտ մեկ տարեկան գայլի։ Կենդանուն տեղափոխել են ընկերության հիվանդանոց։  

«Միջադեպից հետո մեզ մեկ մարդ է դիմել, ով ցանկություն է հայտնել խնամակալել գայլին»,– տեղեկացրեց մամուլի քարտուղարը։

Ըստ նրա` տվյալ առաջարկը և գայլի հետագա ճակատագիրը կորոշվի ավելի ուշ ընկերության աշխատակիցների կողմից։ –0–