Рейтинг@Mail.ru
USD
370.44
EUR
432.9
RUB
4.9006
GEL
137.94
2026 թ. մայիսի 6, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+19

Ժամանակավորապես կփակվի երթևեկությունը Երևանի Սարալանջի փողոցի հատվածում

06.10.2017, 16:14
Ժամանակավորապես կփակվի երթևեկությունը Սարալանջի փողոցի հատվածում։
Ժամանակավորապես կփակվի երթևեկությունը Երևանի Սարալանջի փողոցի հատվածում

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ժամանակավորապես կփակվի երթևեկությունը Երևանի Սարալանջի փողոցի հատվածում։

Ինչպես հաղորդում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը, հոկտեմբերի 7-ին մայրաքաղաքում նախատեսված համաքաղաքային շաբաթօրյակով պայմանավորված՝ առավոտյան ժամը 10:00-ից մինչև 13:00-ն երթևեկության համար փակ կլինի Սարալանջի փողոցի՝ Արմենակյան փողոցից մինչև Խորենացի փողոց ընկած հատվածը:

«Պատճառած ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը», – նշված է գերատեսչության հաղորդագրության մեջ։–0–