Рейтинг@Mail.ru
USD
368.06
EUR
427.39
RUB
5.0809
GEL
138.6
2026 թ. հունիսի 16, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+23

Հայաստանի կառավարությունը հաստատել է Դիլիջանի միջազգային դպրոցի ծրագիրը

23.10.2013, 17:41
Հայաստանի կառավարությունը չորեքշաբթի օրվա նիստում հաստատել է Դիլիջանի միջազգային դպրոցի ծրագիրը, ինչպես նաև այն կազմակերպությունների ցուցակը, որոնք զբաղվելու են դրա իրականացմամբ։
Հայաստանի կառավարությունը հաստատել է Դիլիջանի միջազգային դպրոցի ծրագիրը
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարությունը չորեքշաբթի օրվա նիստում հաստատել է Դիլիջանի միջազգային դպրոցի ծրագիրը, ինչպես նաև այն կազմակերպությունների ցուցակը, որոնք զբաղվելու են դրա իրականացմամբ։

Ինչպես նշեց Հայաստանի ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը, այդ որոշման ընդունմամբ ձևավորվում է համապատասխան ենթաօրենսդրական դաշտ «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակում հարկային և մաքսային արտոնությունների տրամադրման համար։

Մեկ այլ որոշումով կառավարությունը հաստատեց ծրագրի շրջանակներում հարկային և մաքսային արտոնությունների կարգը։

Դիլիջանի միջազգային դպրոցը (DIS) բարեգործական մասնավոր նախագիծ է, որի նախաձեռնողը Sberbank CIB–ի համաղեկավար Ռուբեն Վարդանյանն է։ Նախագծի ընդհանուր արժեքը կազմում է 150 մլն դոլար, որոնցից ներդրվել է արդեն 20 միլիոնը։

Դպրոցում կսովորեն տաղանդավոր երեխաներ Հայաստանից և Սփյուռքից, ինչպես նաև օտարերկրացիներ։ Ուսուցումը կկատարվի հանրակրթական հումանիտար և բնական գիտությունների գծով։

Դպրոցի ուսուցումը կկազմի տարեկան 30 հազար դոլար, նախատեսված է նաև կրթաթոշակների համակարգ աչքի ընկնող աշակերտների համար։

Դպրոցը նախատեսված է 650 աշակերտների և 60 ուսուցիչների համար։ Գիշերօթիկի ռեժիմով աշխատող դպրոցի շրջանավարտները կստանան միջազգային բակալավրիատի դիպլոմ։

Դպրոցը կգործի 2014 թվականի սեպտեմբերից։ -0-