Рейтинг@Mail.ru
USD
372.59
EUR
438.2
RUB
4.9652
GEL
138.47
2026 թ. ապրիլի 21, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+9

Խնձորեսկ քարանձավային քաղաքը և հնագույն Դվինի բլուրները կարող են դառնալ Հայաստանի մշակութային ապրանքանիշեր

17.06.2019, 15:01
Խնձորեսկ քարանձավային քաղաքը և հնագույն Դվինի բլուրները կարող են դառնալ Հայաստանի մշակութային ապրանքանիշեր:
Խնձորեսկ քարանձավային քաղաքը և հնագույն Դվինի բլուրները կարող են դառնալ Հայաստանի մշակութային ապրանքանիշեր

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի. /ԱՌԿԱ/. Խնձորեսկ քարանձավային քաղաքը և հնագույն Դվինի բլուրները կարող են դառնալ Հայաստանի մշակութային ապրանքանիշեր: Այս մասին երկուշաբթի հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը «Կինոյի» մասին օրենքի խորհրդարանական լսումների ժամանակ:

Նա նշեց, որ հետաքրքրված ներդրող կա, ով պատրաստ է ներդրումներ կատարել Խնձորեսկ քաղաքի զարգացման համար` որպես Հայաստանի մշակութային և զբոսաշրջային կենտրոն:

Ըստ նրա, կա նաև ներդրող, ով նախատեսում է խոշոր նախագիծ իրականացնել հնագույն Դվինի բլուրներում: Զոհրաբյանը մանրամասնեց, որ Դվինի զարգացման նախագիծը նախատեսում է պեղումներ իրականացնել բլուրներում, որտեղ գտնվում էր պատմական հայկական մայրաքաղաքը և միաժամանակ ծրագրեր իրականացնել զբոսաշրջիկների ներգրավման համար:

Պատգամավորը նշեց, որ նախագիծն ուղարկված է կառավարություն և հույս հայտնեց, որ այն կհաստատվի:-0-