Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
+4

Փոխնախարար. Հայաստանում կեղծ դեղորայք չի արտադրվում

19.10.2016, 14:41
Հայաստանում կեղծ դեղորայք չի արտադրվում, չորեքշաբթի Ազգային ժողովում ասաց ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը:
Փոխնախարար. Հայաստանում կեղծ դեղորայք չի արտադրվում

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում կեղծ դեղորայք չի արտադրվում, չորեքշաբթի Ազգային ժողովում ասաց ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը:

Նրա խոսքով, շուկայում անցկացված հետազոտությունները ցույց են տալիս, որ հայկական շուկայում իրացվող կեղծ դեղորայքն արտադրվում է երկրի սահմաններից դուրս:

«Մեծամասամբ դա արտասահմանյան արտադրանք է, որը մեծ ծավալներով ներկրվում է Հայաստան, քանի որ դեղորայքի հիմնական շուկան արտասահմանյան արտադրանք է», - ասաց Խաչատրյանը:

Խոսելով նմանատիպ երևությթների դեմ պայքարելու հնարավորությունների մասին` փոխնախարարն ընդգծեց, որ դա նախարարության իրավասությունների մեջ չի մտնում, քանի որ կեղծ դեղորայքի արտադրանքն իրականացվում է այլ երկրում:

Ընդ որում, նա նշեց, որ, չնայած հայկական հասարակության մեջ տարածված կարծիքին, միջազգային հետազոտությունների համաձայն, տարածաշրջանում ամենից շատ կեղծ դեղագործական արտադրանք իրացվում է Վրաստանում:

Այսօր Հայաստանում գրանցված է 4543 անուն դեղորայք: -0-