Рейтинг@Mail.ru
USD
377.04
EUR
444.91
RUB
4.9004
GEL
141
2026 թ. փետրվարի 27, ուրբաթ
եղանակը
Երևանում
+5

Հայաստանի գլխավոր տոնածառի լույսերը կվառվեն դեկտեմբերի 22–ին. քաղաքապետարան

10.12.2014, 12:03
Երևանի Հանրապետության հրապարակում տեղադրված գլխավոր տոնածառի լույսերը կվառվեն դեկտեմբերի 22–ին, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Երևանի քաղաքապետարանից։
 Հայաստանի գլխավոր տոնածառի լույսերը կվառվեն դեկտեմբերի 22–ին. քաղաքապետարան
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Երևանի Հանրապետության հրապարակում տեղադրված գլխավոր տոնածառի լույսերը կվառվեն դեկտեմբերի 22–ին, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Երևանի քաղաքապետարանից։

Այդ օրը հրապարակում նախատեսված է նաև ժամանցային ծրագիր։ Երկրի գլխավոր տոնածառի բարձրությունը 32 մետր է։

Բացի այդ, Հյուսիսային պողոտայում դեկտեմբերի 5–ից սկսել է գործել ամանորյա տոնավաճառ, որը կտևի մինչև հունվարի 6–ը։ Տոնավաճառի ժամանակ կարելի է կատարել գնումներ, համտեսել տաք գինի և տապակած շագանակ։–0–