Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
-7

ԱԱԾ-ն հորդորում է զերծ մնալ համացանցում գերիների մասին տեսանյութերի տարածումից

24.11.2020, 12:40
Համացանցում լայն տարածում գտած գերեվարված զինվորների վերաբերյալ տեսանյութերը շատ դեպքերում որևէ կապ չունեն Արցախի հետ․ ԱԱԾ
ԱԱԾ-ն  հորդորում է զերծ մնալ համացանցում գերիների մասին տեսանյութերի տարածումից

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի․ /ԱՌԿԱ/․Վերջին օրերին համացանցում բավականին լայն տարածում են գտել գերեվարված զինվորների և քաղաքացիական անձանց վերաբերյալ տեսանյութեր, որոնք ունեն անհայտ ծագում, և ստացված տվյալների համաձայն, շատ դեպքերում որևէ կապ չունեն Արցախի Հանրապետությունում տեղի ունեցած ռազմական գործողությունների հետ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ օտարերկրյա տարբեր պետություններում նկարահանված, հաճախ նաև միտումնավոր կերպով մոնտաժված այդ կադրերի տարածումը հասկանալի պատճառներով խուճապ է ստեղծում հայ հանրության շրջանում՝ բացասաբար անդրադառնալով հասարակական տրամադրությունների վրա:

«Հաշվի առնելով նմանատիպ երևույթների առկայությունը՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է զերծ մնալ համացանցում նմանօրինակ տեսանյութերի տարածումից ու այս ասպարեզում ևս բացառապես առաջնորդվել պաշտոնական տեղեկատվական աղբյուրների կողմից տրամադրվող տեղեկություններով»,- ասվում է հաղորդագրության մեջ:-0-