Рейтинг@Mail.ru
USD
391.74
EUR
426.88
RUB
4.5721
GEL
141.28
եղանակը
Երևանում
+13

Դավիթ Յանը վարպետության դաս անցկացրեց ՄՌԿ մասնագետների համար Ամերիաբանկի նախաձեռնությամբ

19.04.2019, 15:21
‹‹ABBYY››- ի հիմնադիր և տնօրեն, ‹‹Band of Angels››-ի անդամ, ‹‹Yva.ai››-ի համահիմնադիր, արհեստական բանականության ոլորտում մասնագիտացած գործարար Դավիթ Յանն Ամերիաբանկի նախաձեռնությամբ անցկացրեց վարպետության դաս տարբեր ոլորտների ընկերությունների մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետների համար:
Դավիթ Յանը վարպետության դաս անցկացրեց ՄՌԿ մասնագետների համար  Ամերիաբանկի նախաձեռնությամբ

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. ‹‹ABBYY››- ի հիմնադիր և տնօրեն, ‹‹Band of Angels››-ի անդամ, ‹‹Yva.ai››-ի համահիմնադիր, արհեստական բանականության ոլորտում մասնագիտացած գործարար Դավիթ Յանն Ամերիաբանկի նախաձեռնությամբ անցկացրեց վարպետության դաս տարբեր ոլորտների ընկերությունների մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետների համար: Այս մասին հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

 Սիլիկոնյան հովտի փորձառու մասնագետի ներկայացրած թեմաները հետևյալն էին`

  •    Մարդկային ռեսուրսների կառավարման նոր մարտահրավերները թվային դարաշրջանում. Սիլիկոնային հովտի փորձը և ոչ միայն

  • Արդյունավետության հիմնական ցուցանիշների (KPIs) մութ կողմը`ի՞նչ է թաքնվում դրանց ետևում
  •   Ի՞նչպես կարող է արհեստական բանականությունը բարլավել մարդկանց կառավարումը
  •   Պահպանե՞լ, թե ոչ` ո՞ր տվյալներ են կանխատեսում աշխատակցի գերլարվածության ռիսկը և բացահայտում դրա պատճառները:

 «Ամերիաբանկ» ՓԲԸ Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.ameriabank.am:–0