Рейтинг@Mail.ru
USD
368.18
EUR
426.09
RUB
5.0686
GEL
138.67
2026 թ. հունիսի 14, կիրակի
եղանակը
Երևանում
+16

Հայաստանի ողջ տարածքում ձյուն է տեղում, ավտոճանապարհներին մերկասառույց է, Վարդենյաց լեռնանցքը փակ է. ՀՀ տրանսպորտի նախարարություն

03.12.2014, 12:25
Չորեքշաբթի առավոտյան ժամը 09։30–ի դրությամբ Հայաստանի ողջ տարածքում ձյուն է տեղում, հաղորդում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության մամուլի ծառայությունը։
Հայաստանի ողջ տարածքում ձյուն է տեղում, ավտոճանապարհներին մերկասառույց է, Վարդենյաց լեռնանցքը փակ է. ՀՀ տրանսպորտի նախարարություն
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Չորեքշաբթի առավոտյան ժամը 09։30–ի դրությամբ Հայաստանի ողջ տարածքում ձյուն է տեղում, հաղորդում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության մամուլի ծառայությունը։

Սևանի, Դիլիջանի, Գավառի, Սիսիանի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Առատ ձյան, սաստիկ քամու և անբավարար տեսանելիության պատճառով Մարտունու կողմից դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:–0–