Рейтинг@Mail.ru
USD
365.93
EUR
418.37
RUB
4.6651
GEL
139.2
2026 թ. հուլիսի 20, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+31

Երևանյան խաչմերուկներից մեկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

10.07.2017, 17:02
Տրանսպորտային միջոցների հապաղումներից և կուտակումներից խուսափելու նպատակով երթևեկության փոփոխություն կկատարվի:

Երևանյան խաչմերուկներից մեկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի. /ԱՌԿԱ/. Տրանսպորտային միջոցների հապաղումներից և կուտակումներից խուսափելու նպատակով երթևեկության փոփոխություն կկատարվի:

ՀՀ ճանապարհային ոստիկանության մամուլի հաղորդագրության համաձայն, 2017 թվականի հուլիսի 13-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևան քաղաքի Ա.Բաբաջանյան-Րաֆֆու-Գ.Շերամի փողոցների շրջանաձև երթևեկության խաչմերուկում:

Համապատասխան ճանապարհային նշաններով և գծանշումներով երթևեկությունը կկազմակերպվի այնպես, որ երթևեկության առավելություն կունենան շրջանաձև երթևեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները՝ մերձակա փողոցներից շրջանաձև երթևեկության հատված մուտք գործող տրանսպորտային միջոցները պետք է ճանապարհը զիջեն շրջանաձև երթևեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցներին:-0-