Рейтинг@Mail.ru
USD
376.99
EUR
436.97
RUB
4.8556
GEL
139.8
2026 թ. մարտի 4, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

Մահացել է Մատենադարանի նախկին տնօրեն, ակադեմիկոս Սեն Արևշատյանը

25.07.2014, 16:29
Հնագույն ձեռագրերի թանգարան-ինստիտուտի՝ «Մատենադարանի» նախկին տնօրեն, ակադեմիկոս Սեն Արևշատյանը մահացել է հինգշաբթի լույս ուրբաթ գիշերը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Մատենադարանից:
Մահացել է Մատենադարանի նախկին տնօրեն, ակադեմիկոս Սեն Արևշատյանը
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հնագույն ձեռագրերի թանգարան-ինստիտուտի՝ «Մատենադարանի» նախկին տնօրեն, ակադեմիկոս Սեն Արևշատյանը մահացել է հինգշաբթի լույս ուրբաթ գիշերը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Մատենադարանից:

Գործակալության զրուցակիցը չնշեց ակադեմիկոսի մահվան պատճառը:

Սեն Արևշատյանը ծնվել է 1928թ.-ին Երևանում: 1951թ.-ին ավարտել է Երևանի պետական համալսարանը: 1972թ.-ին արժանացել է փիլիսոփայական գիտությունների դոկտորի կոչման, իսկ 1996թ.-ին՝ ակադեմիկոսի կոչման:

Նա եղել է Փարիզի «Արարատ» միջազգային ակադեմիայի անդամ, ինչպես նաև Հումանիտար և բնական գիտությունների ռուսական ակադեմիայի անդամ: Արևշատյանը եղել է այն պրոֆեսիոնալներից մեկը, ով իր մեծ ավանդն է ունեցել Հայաստանում հայագիտության և մատենագրության զարգացման գործում, նա երկրում առավել հայտնի գիտնականներից մեկն էր, ում աշխատանքները վերաբերում են փիլիսոփայության հնագույն և միջնադարյան պատմությանը: Արևշատյանը 25 տարի ղեկավարել է Մատենադարանը, նրա գործունեության ընթացքում ինստիտուտի հիմնադրամը համալրվել է 1500 հնագույն ձեռագրերով:-0-