Պուտինը հուսով է, որ Մինսկի մեդիաֆորումը մեկնարկ կտա նոր նախագծերի
10.12.2012,
13:06
Մինսկի Եվրոպական և ասիական մեդիաների ֆորումը (ԵԱՄՖ-2012) կարող է մեկնարկ տալ ԶԼՄ-ների նախագծերի և նախաձեռնությունների, ասվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ողջույնի խոսքում, որը ֆորումի բացման ժամանակ ընթերցել է ԱՊՀ կանոնադրական մարմիններում ՌԴ մշտական ներկայացուցիչ Իգոր Գրոմիկոն:
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Մինսկի Եվրոպական և ասիական մեդիաների ֆորումը (ԵԱՄՖ-2012) կարող է մեկնարկ տալ ԶԼՄ-ների նախագծերի և նախաձեռնությունների, ասվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ողջույնի խոսքում, որը ֆորումի բացման ժամանակ ընթերցել է ԱՊՀ կանոնադրական մարմիններում ՌԴ մշտական ներկայացուցիչ Իգոր Գրոմիկոն:
«Ձեր ամենամյա հանդիպումները համախմբում են ԶԼՄ-ների ղեկավարներին, լրագրողներին, Ռուսաստանի և շատ արտասահմանյան պետությունների փորձագետներին: Սերտ բազմակողմանի համագործակցության գաղափարն ավելի շատ կողմնակիցներ է գրավում, նոր հնարավորություններ է բացում կարևորագույն և շատ հարցերում` միանման խնդիրների համատեղ լուծման համար, որոնք դրված են մեր երկրների առաջ: Եվ այստեղ ԶԼՄ-ների համերաշխ դիրքերը կոչված են հիրավի նշանակալից, առաջատար դեր խաղալու»,- ասվում է Պուտինի ողջույնի խոսքում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Համոզված եմ, որ ներկա ֆորումը առավելագույնս օգտակար կլինի իր մասնակիցների համար, մեկնարկ կտա նոր հետաքրքիր նախագծերի և նախաձեռնությունների»,- նշում է ՌԴ նախագահը:
«Հետխորհրդային տարածքի ինտեգրացիոն գործընթացները և նոր մեդիաները» եվրոպական և ասիական յոթերորդ մեդիաֆորումն է երկուշաբթի բացվել Մինսկում։ Ֆորումին մասնակցում են ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի՝ այդ երկրների հասարակական-քաղաքական կյանքի ողջ շրջանակը ներկայացնող առաջատար ԶԼՄ-ների ավելի քան 200 ղեկավարներ:
Ֆորումի աշխատանքի ընթացքում, որը կտևի մինչև դեկտեմբերի 12-ը, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչները կքննարկեն եվրասիական ինտեգրման հարցեր, ինտեգրացիոն նախագծերի հեռանկարները, ԶԼՄ-ների և հասարակության փոխգործակցությունը, ինչպես նաև հետխորհրդային տարածքում նոր մեդիաների աշխատանքի կառուցվածքն ու առանձնահատկությունները։--0—