Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
-1

Թորոսյան. կորոնավիրուսի շրջանառությունը դուրս է եկել վերահսկողությունից (ՎԻԴԵՈ)

10.04.2020, 15:46
Թորոսյան. կորոնավիրուսի շրջանառությունը դուրս է եկել վերահսկողությունից. ՎԻԴԵՈ
Թորոսյան. կորոնավիրուսի շրջանառությունը դուրս է եկել վերահսկողությունից (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի./ԱՌԿԱ/. Չենք կարող համարել, որ կորոնավիրուսի տարածումը մարում է: Այս մասին այսօր ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: 

«Որովհետև առաջ եթե ունենում էինք 50 դեպք, բայց մեկ աղբյուրից: Մենք հիմա ունենում ենք 16, 20, 30 տարբեր դեպք, բայց 10 տարբեր աղբյուրներից: Հետևաբար վիրուսի շրջանառությունը դուրս է եկել վերահսկողությունից: Բայց մեր խնդիրն էամեն հնարավոր դեպքը գտնելը, և միևնույնն է անել նույն գործողությունները»,- ընդգծել է նա:

Նա նշել է, որ գտնելը և վարակակրի շրջանակը մեկուսացնելը շարունակական բնույթ է կրելու, քանի դեռ «ուժ ունենք, երբ կլինենք ուժասպառ ազգովի» մենակ թեստավորումն ու բուժումը կիրականացվի: -0-