Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
-1

ԱՄՆ քաղաքացիներին կտրամադրվի առանց մուտքի արտոնագրի ռեժիմ դեպի Հայաստան, իսկ Հայաստանի քաղաքացիների համար գործընթացը կդյուրացվի

11.12.2014, 18:37
ԱՄՆ քաղաքացիները կազատվեն դեպի Հայաստան մուտքի արտոնագրի ռեժիմից, իսկ Հայաստանի քաղաքացիների համար գործընթացը կդյուրացվի, հինգշաբթի Հայաստանի կառավարության նիստում հայտնեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը` ներկայացնելով որոշման համապատասխան նախագիծը։
ԱՄՆ քաղաքացիներին կտրամադրվի առանց մուտքի արտոնագրի ռեժիմ դեպի Հայաստան, իսկ Հայաստանի քաղաքացիների համար գործընթացը կդյուրացվի
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ քաղաքացիները կազատվեն դեպի Հայաստան մուտքի արտոնագրի ռեժիմից, իսկ Հայաստանի քաղաքացիների համար գործընթացը կդյուրացվի, հինգշաբթի Հայաստանի կառավարության նիստում հայտնեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը` ներկայացնելով որոշման համապատասխան նախագիծը։

«2015 թվականի հունվարի 1–ից ԱՄՆ–ի քաղաքացիները կազատվեն դեպի Հայաստան մուտքի արտոնագիր ստանալու անհրաժեշտությունից, այդ ժամանակից դյուրացվում է Հայաստանի քաղաքացիներին ամերիկյան վիզաների տրամադրման գործընթացը»,– ասաց Նալբանդյանը։

Ըստ նրա` դա միայն գործընթացի սկիզբն է, քանի որ 2015 թվականի հունվարի 1–ից հետո Հայաստանի քաղաքացիների մի շարք կատեգորիաներին ամերիկյան մուտքի արտոնագիրը կտրվի 10 տարի ժամկետով, ինչպես նաև մուլտիվիզա կտրամադրվի։ -0-